Ինչո՞ւ է այն անհրաժեշտ·
Սխալների բացառում. Երբ ախտորոշումը վիճարկվում է այլ բժշկի կողմից կամ պահանջում է լրացուցիչ հստակեցում:
·
Վստահություն. Երկու բժիշկների կարծիքների համընկնումը պացիենտին հանգստություն է պարգևում և վստահություն ներշնչում ընտրված բուժման ճշգրտության հարցում:
·
Այլընտրանքների որոնում. Երկրորդ փորձագետը կարող է առաջարկել բուժման ավելի ժամանակակից մեթոդներ կամ նվազ ինվազիվ (ավելի քիչ միջամտողական) պրոցեդուրաներ:
Ե՞րբ է այն անհրաժեշտ·
Լուրջ ախտորոշում. Հազվադեպ հանդիպող ախտաբանությունների կամ այնպիսի հիվանդությունների դեպքում, որոնք պահանջում են բարդ և/կամ թանկարժեք վիրահատություն:
·
Ռիսկային բուժում. Եթե առաջարկվող թերապիան թունավոր է, ունի ծանր կողմնակի ազդեցություններ կամ հանդիսանում է փորձարարական:
·
Առաջընթացի բացակայություն. Երբ նշանակված բուժումը երկար ժամանակահատվածում արդյունք չի տալիս:
- · Վիճելի հանձնարարականներ. Եթե բժիշկը պնդում է անհապաղ վիրահատության անհրաժեշտությունը, թեև վիճակը թվում է կայուն, կամ եթե նույն կլինիկայի մի քանի բժիշկների հանձնարարականները հակասում են միմյանց:
Մենք պատրաստ ենք օգնել Ձեզ հաղթահարել ցանկացած կասկած կամ տատանում՝ բժշկական որոշումներ կայացնելիս։